3438 դիտում
09:37 09-03-2017
Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ. ՔԿՀ պետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել։ Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար։
Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն է դիմել այն բանից հետո, երբ պարզվել է, որ բանտարկյալների մեծ մասն ամենևին էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին։ Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը.
«Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ։ Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞։ Ամեն մարդ իրա գործն է անում։ Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ»։
Հարցին՝ ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետևաբար՝ իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք։ Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2314 դիտում
09:51 25-02-2022
Ո՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք․ «Ժողովուրդ»
3556 դիտում
19:13 28-01-2021
Իոաննիսյանը պետք է տա կաշառքով ուսադիր ստացած 1 գեներալի անուն. «ՎԵՏՕ»-ն դիմել է դատախազին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»