211652_close_icon
views-count7475 դիտում article-date 20:56 25-02-2022

Մարտի 1-ից Երևանի հհ 31 և 11 ավտոբուսային երթուղիները կսպասարկվեն նոր ավտոբուսներով

Մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի

Դավթաշենի 4-րդ թաղամաս – Ջրվեժ

Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. - Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան - Կիևյան - Կասյան փ.-ներ - Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան - Հովհաննիսյան - Թևոսյան փ.-ներ - Ջրվեժ (վերջնականգառ)

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

 Հ.11 երթուղի

Քանաքեռ հէկ - «Միկա» մարզադաշտ

Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ - Ղափանցյան - Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց - Շիրվանզադեի փ.-ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան պ. - Պռոշյան - Պարոնյան - Գր.Լուսավորչի փ.-ներ - Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. - Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. - «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)

Հետադարձը` նույն ուղեգծով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր