211652_close_icon
views-count14101 դիտում article-date 23:59 26-02-2022

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը օդանավերից մեկը կոչել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի անվամբ

Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության ղեկավարությունը օդանավը կոչել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի անվամբ:

Այս մասին հայտնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը:

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք ներկա էինք մի արարողության, որը նվիրված էր 44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հայ Զինվորին։

Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության ղեկավարությունը՝ հանձինս Պարոն Առլեն Դավուդյանի, որոշեց, որ այս օդանավը պիտի կրի հայ զինվորի անունը՝ հանձինս ընդհամենը 19 տարեկան Գրիգոր Ղազարյանի, որն իր կյանքը հերոսաբար նվիրաբերեց հայրենիքին:

44 օրյա պատերազմի ժամանակ ունեցանք բազմաթիվ զոհեր, որոնց միակ երազանքն ու նպատակը հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալն էր։

Այդպիսի հայրենիք էր ուզում ունենալ նաև մեր 19 ամյա Գրիգորը։

Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից ։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն է, այս երկտողը.

«Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ »

Թո՛ղ, որ մեր այս ինքնաթիռը ճախրի Հայոց կապույտ ու ջինջ երկնքում` մեր զինվորների անմահացած հոգիների պես` պարտավորացնելով մեզ ապրել և արարել իրենց երազանքներին համահունչ։ Խաղաղություն Հայոց Աշխարհին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր