3117 դիտում
21:27 27-02-2022
Ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ մեկնաբանություն չի տվել. Արտակ Զաքարյան
Ինչպես հայտնի է այս օրերին համայն մարդկության ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա հետ զուգակցվող իրադարձությունները։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Այդ ընթացում, անհայտ ծագման ֆեյք տելեգրամյան ալիքներով ու սոցիալական հարթակներում, այսօր շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություն է տվել ռուս-ուկրաինական զարգացումնեի շուրջ:
Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի: Բայց դա էական չէ:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների, ցանկանում եմ ասել, որ ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
957 դիտում
10:11 02-08-2022
Պաշտոնական Արցախը որևէ մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու վերաբերյալ. «Իրավունք»
1765 դիտում
14:39 28-10-2024
Չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ. Արփինե Սարգսյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան