211652_close_icon
views-count84366 դիտում article-date 13:19 02-03-2022

Առաջիկայում ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվելու գիշեր-ցերեկ վարչապետի «գովքն անող», ծնունդով իջևանցի Թաթուլ Ասիլյանը 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առաջիկայոմ Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոնի է նշանակվելու ծնունդով իջևանցի Թաթուլ Ասիլյանը։ 

Վերջինս համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու և գրեթե ամեն օր համացանցում, այդ թվում՝ Facebook-ում, պրոպագանդա  անում՝ ի պաշտպանություն Ն. Փաշինյանի։

Վերջինս Տավուշի մարզում, այդ թվում՝ Իջևանում, դրական է բնութագրվում, սակայն իջևանյան մեր աղբյուրն ասում է, որ չափից ավելի շատ է քարոզում վարչապետին, երբեմն էլ կատակելով ասում են. «Ոնց որ Սայաթ Նովան լինի. սազն առած՝ մարզերով մեկ Նիկոլի գովքն է անում»։ 

Լուսանկարը վերցված է ֆեյսբուքյան էջից։ 

Նմանատիպ նյութեր