211652_close_icon
views-count60835 դիտում article-date 22:06 03-05-2022

Նիկոլ Փաշինյանին 24 ժամ գովերգող իջևանցի ձեռներեց Թաթուլ Ասիլյանն ասում է. «Նա հող հանձնող չէ, այլ հող գրավող». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, սոցցանցերում հայտնի, ծնունդով իջևանցի ձեռներեց Թաթուլ Ասիլյանը,  ում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  թղթակիցը պատահմամբ հանդիպել է Երևանի փողոցներից մեկում, ասում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հող հանձնող չէ, այլ հող գրավող է և, որ մենք գործուղված ենք ինչ-որ մեկի կողմից, որ իրեն սադրենք։

Վերջում էլ հարց ուղղեց, թե ովքեր են մեր տերերը, որ մեզ վճարել են՝ իրեն սադրելու համար:

Մանրամասները ՝ տեսանյութում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոնի էր նշանակվելու ծնունդով իջևանցի Թաթուլ Ասիլյանը։ 

Վերջինս համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու և գրեթե ամեն օր համացանցում, այդ թվում՝ Facebook-ում, պրոպագանդա  անում՝ ի պաշտպանություն Ն. Փաշինյանի։

Վերջինս Տավուշի մարզում, այդ թվում՝ Իջևանում, դրական է բնութագրվում, սակայն իջևանյան մեր աղբյուրն ասում է, որ չափից ավելի շատ է քարոզում վարչապետին, երբեմն էլ կատակելով ասում են. «Ոնց որ Սայաթ Նովան լինի. սազն առած՝ մարզերով մեկ Նիկոլի գովքն է անում»։  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր