211652_close_icon
views-count1568 դիտում article-date 14:48 02-03-2022

Հայտնի են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների անունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է ստորագրել:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի  թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»։

Նմանատիպ նյութեր