1601 դիտում
14:19 19-05-2022
Վճռաբեկ դատարանի դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձը կբարձրանա
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափը կավելանա՝ նրանց տրամադրվող հավելումներն ու հավելավճարները վերանայելու միջոցով: Կառավարության այսօրվա նիստում նախագիծն ընդունվեց միաձայն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
«Որպեսզի ՍԴ դատավորների կենսաթոշակը զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների օրենքներում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իրականացում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականություն, այն իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: ՍԴ-ն էլ իր հերթին ապահովում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առավել ամբողջական ընկալում ու սահմանադրական օրինականությունը որոշում է նաև կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն քաղաքացիների, ովքեր առնչվում են դատարանների հետ:
«Արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենսնք: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած նայում է մարդկանց աչքերին, այլ ոչ մարդկանց ձեռքերին»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
2478 դիտում
13:29 12-10-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների
2216 դիտում
19:51 01-03-2018
Կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նախագահությամբ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»