211652_close_icon
views-count3312 դիտում article-date 20:40 02-03-2022

Մարտի 1-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Աբովյան քաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 1-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աբովյան քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ 2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր