211652_close_icon
views-count88106 դիտում article-date 11:27 04-03-2022

Արտակարգ իրավիճակ՝ Տիգրանաշեն-Ելփին ճանապարհին, ձնաբքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում առաջ ընթանալ, Ճանշինը մաքրում է ճանապարհը, բուքը իր սև գործն է անում, խցանումը հասնում է մոտ 5 կմ-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում իր սև գործն է անում՝ ճանապարհը փակելով ձյան շերտով։ 

Արարատի մարզի վարչական տարածքում առավոտյան ժամը 09։00-ից ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ Վայոց Ձորի մարզում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողեր ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։

Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ, ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի հանձնարարականով ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունը դադարեցվել է։ 

Տեղի ճանշինականները մեծ թափով աշխատում են, որպեսզի ճանապարհը շուտ բացվի, սակայն վարորդներն իրենք էլ են տեսնում, որ բուքը իր սև գործն անում է։ 

Վայոց Ձորի մարզի Ելփինի տարածքում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, ճանապարհը նույնպես փակվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր