211652_close_icon
views-count28360 դիտում article-date 12:00 28-01-2017

Արտակարգ իրավիճակ Սարավանի ճանապարհին. ՃՈ աշխատակիցներն ու Ճանշինը չեն հասցնում մաքրել ճանապարհը. տեղացող ուժեղ ձյունն ու բուքը վայրկյանների ընթացքում փակում են մաքրած ճանապարհը

Արդեն 1 ժամից ավելի է, ուժեղ բքի և առատ ձյան պատճառով անանցանելի է դարձել Երևան-Գորիս ավտոճանապարհի Սարավանի հատվածը։ Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ տեղի ճանշինականների հետ փորձում են ճանապարհը դարձնել անցանելի, սակայն տեղացող ուժեղ ձյուն ու ուժեղ բուքը դժվարեցնում են աշխատանքները, ինչի համար էլ ՃՈ աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են նշված հատվածում երթևեկությունը։ Նշված հատվածում աշխատում են Ճանշինի ձնամաքրման համար օգտագործվող 2 գրեդերներ ու 4 տրակտորներ, սակայն անօգուտ է, քանի որ չի դադարում ուժեղ բուքն ու ձյունը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր