211652_close_icon
views-count2566 դիտում article-date 22:33 06-03-2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումներով անդրադարձել է Վայոց ձորի մարզ իր այցի մանրամասներին։

Մարտի 6-ին Հերհեր գոյուղ այցելության մասին նախարարը գրել է. «Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։ Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։

Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»,- գրել է նախարարը։

Մարտի 5-ին նա եղել է Աղավնաձորում, Արենիում և Խաչիկում։ Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ Աղավնաձորն Արենի խաղողի արտադրության ծանրության կենտրոնն է։ Հողի ռեֆորմ, խաղողի գին, կոոպերատիվներ. այս հարցերն են քննարկվել ֆերմերների հետ։

Ըստ նախաչարարի՝ Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու իր գինեգործ Ժան Պոլի հետ քննարկվել ենք Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։

Նշվում է, որ սահմանապահ Խաչիկ գյուղում քննարկվել են զարգացման պլանները։ «Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»,- նշել է Վահան Քերոբյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր