211652_close_icon
views-count1222 դիտում article-date 23:09 12-10-2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Քարակերտի քարաձուլման գործարան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են Քարակերտի քարաձուլման գործարան։ Հանդիպմանը ներկա են եղել ընկերության հիմնադիր տնօրեններ Մոհամմադ Հոսեյն Շադի Ղազանին, Մասուդ Մոհարամին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Քարաձուլման այս գործարանի ներդրումային ծրագիրը համարվում է արդյունաբերության ոլորտի խոշոր ներդրումային ծրագրերից մեկը, որն իրականացվել է իրանցի ներդրողների կողմից 13 հա հողամասի վրա։

Հաշվի առնելով գործարանի արտադրական կարողություններն ու պողպատյա արտադրանքի նկատմամբ ՀՀ շուկայի պահանջարկը՝ ընկերության սեփականատերերն արդեն սկսել են ներդրումային ծրագրի երկրորդ փուլը՝ տարեկան 70 հազար տոննա հզորությամբ ամրանների արտադրման գործարանի կառուցումը։

Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում մեծ ուշադրություն է ցուցաբերվում արդյունաբերության ոլորտի զարգացմանը,և նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Նմանատիպ նյութեր