22247 դիտում
16:11 07-03-2022
Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը, Նիվան կողաշրջվել է, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվան կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+