211652_close_icon
views-count1602 դիտում article-date 18:14 08-03-2022

Մարտի 8-ը առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքները․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին։ Մարտի 8-ն առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը, փաստելու բոլոր ոլորտներում Ձեր ներգրավվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Միշտ եղեք առողջ, շրջապատված անսպառ սիրով ու ուշադրությամբ:
Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծ երջանկություն»։

Նմանատիպ նյութեր