211652_close_icon
views-count6198 դիտում article-date 15:51 13-07-2019

Անհնարին է խոսքերով նկարագրել անհայտ կորած զինվորների հարազատների, մասնավորապես՝ մայրերի զգացմունքները, որոնց մեջ կա թախիծ, ցավ, բայց միեւնույն ժամանակ ուժ ու կորով.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Հուլիսի 13-ին ինձ հրավիրեցին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ կայացել է կազմակերպության 7-րդ համագումարը: Այս կազմակերպությունն, անշուշտ, տարբերվում է մեր հանրապետությունում գործող մյուս բոլոր կազմակերպություններից: Անհնարին է խոսքերով նկարագրել անհայտ կորած զինվորների հարազատների, մասնավորապես՝ մայրերի զգացմունքները, որոնց մեջ կա թախիծ, ցավ, բայց միեւնույն ժամանակ ուժ ու կորով: Գլուխ եմ խոնարհում բոլոր այդ հերոս մայրերի առջեւ: Խորին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպության ղեկավարությանը <<Հայրենիք եւ հավատք>> մեդալով պարգեւատրելու համար: Սա ներշնչում է յուրահատուկ պարտավորության զգացում: Առհասարակ, բազմիցս ասել եմ ու հարկ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. անհայտ կորած եւ զոհված ազատամարտիկների թանգարանները պետք է դառնան ուխտատեղի բոլորի, առավել եւս՝ պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների համար: Ստանձնելով բարձր պաշտոն՝ պարբերաբար պետք է այցելել այն եւ մեն - մենակ մնալով՝ նայել մեր սուրբ նահատակների եւ անհայտ կորածների լուսանկաններին, նրանց աչքերին: Համոզված եմ՝ սա օգտակար հոգեբանական եւ բարոյական թերապիա կլինի նրանց համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր