31333 դիտում
20:56 08-03-2022
Գյումրիում հայտնաբերվել են մեկ ամիս առաջ «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ դիմակավորված ավազակային հարձակում կատարողները. հնչել էր կրակոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ) ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ( վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ), ոստիկանության Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Շիրակի մարզի բնակիչներ, 28-ամյա Դ. Հ.-ն է և 32-ամյա Ա. Ս.-ն:
Նրանք կասկածվում են փետրվարի 5-ին Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նրանք որպես կասկածյալ ձերբակալվել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։
Արդեն տեղում նշված գազալցակայանի հերթափոխի պետը ոստիկաններին, այնուհետև ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին հայտնել էր, որ ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։
Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել էր, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։
Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
56841 դիտում
11:42 07-02-2022
Դիմակավորված զինված ավազակային հարձակում՝ Գյումրիում. հնչել է կրակոց, ժամանել է մարզի ոստիկանապետը