1588 դիտում
09:01 11-03-2022
Պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում փոխատեղման՝ ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով: Վիճակահանությամբ որոշվել էր խորհրդի նախագահության հերթականությունը:
Արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նախորդ տարվանից պաշտոնավարում էր որպես խորհրդի նախագահ մինչեւ այս տարվա մարտի 22-ը: Ըստ այդ հերթականության՝ ՀՀ մայր բուհը, որ երկար ժամանակ ռեկտոր չուներ, խորհրդի նախագահ կարող է դառնալ միայն 8 տարի հետո: Ի՞նչ անել:
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է իրավիճակ փոխել եւ առաջիկայում դառնալ ռեկտորների խորհրդի նախագահ՝ առանց ռոտացիայի, մշտական: Ինչո՞ւ է շտապում, իր պաշտոնավարման ժամկետը ընդամենը 5 տարի է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար Հովհաննիսյանը որոշել է ռեկտորների խորհրդի իրեն ենթարկվող ռեկտորների հետ փոխել նախորդ տարվա որոշումը՝ ըստ այդմ հաստատելով, որ ռեկտորների խորհրդի նախագահը մշտապես ի պաշտոնե պետք է լինի ԵՊՀ ռեկտորը:
Իր պլաններն իրականություն դարձնելու ճանապարհին Հովհաննիսյանը նույնիսկ չի խորշում նաեւ ռեկտորներին զանգահարել եւ պնդել, որ ԿԳՄՍՆ դիրքորոշումն է այդպիսին, որ ինքը պետք է դառնա ռեկտորների խորհրդի նախագահ: Իսկ այսօրվա խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանն էլ այս գործում ստանձնել է Հովհաննիսյանի օգնականի դերը:
Կան նաեւ սկզբունքային ռեկտորներ, որոնք իրենց որոշումը չեն ցանկանում փոխել: Աղմկահարույց այս նիստը կկայանա այսօր, որին մանրամասն կանդրադառնանք նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, փորձեց մեկնաբանություն խնդրել Հովհաննես Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
703 դիտում
13:47 09-06-2015
Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը
1099 դիտում
18:12 23-02-2023
ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը