1747 դիտում
21:14 16-10-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի ու պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
Քննարկվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև պետական բուհերին դեռևս մտահոգող խնդիրները: Նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է ՀՀ Նախագահի հանձնարարականների հիման վրա մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներն ու դրանք արդյունքները: Պետական բուհերի համար ընդհանրական խնդիրները, որոնց լուծման գործում ուսումնական այդ հաստատությունները պետական աջակցության կարիքն են ունեցել, հիմնականում վերաբերել են բուհերի գործունեության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, ոլորտում պետական միասնական քաղաքականության մշակմանն ու այդ գործընթացում՝ ոլորտը կարգավորող օրենսդրության արդիականացման աշխատանքներում բուհերի ներկայացուցիչների ներգրավմանը, բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի բարեփոխմանը, բնագիտական և ինժեներական կրթության զարգացման մասին համալիր պետական ծրագրի մշակմանը, բուհական հանրակացարանային համալիրի կառուցման հնարավորություններին, բուհերին կից գործող ավագ դպրոցների ուսուցիչների համար սոցիալական փաթեթների կիրառմանը, ռազմական և քաղաքացիական բուհերի միջև համագործակցության զարգացմանն ու մի շարք այլ թեմաների:
Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և խորհրդի անդամ մյուս ռեկտորները նախարարի զեկույցից հետո ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը: Ընդգծվել է, որ Նախագահի հանձնարարականների զգալի մասը իրականացված է, մի քանի խնդիրներ գտնվում են իրագործման ընթացքում:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ոլորտի խնդիրները հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահելու, պարբերաբար նման խորհրդակցություններ հրավիրելու և դրանց ընթացքում առկա խնդիրներին լուծումներ տալու համար:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
19:03 29-08-2024
Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
700 դիտում
13:47 09-06-2015
Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը
1585 դիտում
09:01 11-03-2022
Պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»