66020 դիտում
10:31 11-03-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը բախվել է պատին և հայտնվել բնակչի տան մետաղյա ճաղավանդակում, վիրավոր անչափահասներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, առաջինը օգնության են հասել վնասված տան բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե քարին, այնուհետև բախվել երկաթե ճաղավադանկների պատին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել Վահագն Դավթյան 27 հասցեի տան պատին ու մետաղե ճաղավանդակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահասներ, որոնց առաջինը օգնության են հասել 27 և 29 տան բնակիչները, ապա օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ավտոմեքենայից դուրս են բերել 2 անչափահաս տղաների և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վազգեն Գրիգորյանն ու Գագիկ Եսոյանը։
Վթարի մասին պարեկայի նծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը անչափահասներ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+