211652_close_icon
views-count27457 դիտում article-date 15:13 14-03-2022

Դիլիջանի և Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 14։50-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Նմանատիպ նյութեր