71761 դիտում
22:32 14-03-2022
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամուրջը դարձել է սահադաշտ. բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՃՈ հետաքննիչը. տարածքի ճանշինը «ջայլամի քաղաքականություն» է վարում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:
Տեղացած առատ ձյան հետևանքով և ճանապարհների չմշակման պատճառով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մեծ կամրջի վրա մի քանի ավտոմեքենաներ են բախվել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարների հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանները:
Տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը ու մինչ վթարի վայրի տեղազննություն էին կատարում, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ վթարված ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհային ոստիկանության ծառայողական Corolla-ին, ապա վրաերթի ենթարկել ավագ հետաքննիչ Ա. Աղաջանյանին: Վերջինս տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նշված վթարների փաստով մարզի դատախազի կարգադրությամբ դեպքի վայր պետք է ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին. «էս ի՞նչ ա կատարվում՝ շունը տիրոջը չի ճանաչում: Բա էս տեսակ անհարգալից վերաբերմունք ու անպատասխանատու մոտեցում կցուցաբերե՞ն աշխատանքի նկատմամբ:
Էս ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին պետք է անհարգանքի սյունին գամել: 10-ից ավելի ավտոմեքենաներ էլ սառած ճամփի պատճառով վթարի ենթարկվեցին, բայց վարորդներով իրար հետ լեզու գտան, էլ չսպասեցին ԱՊՊ-ին, հեռացան, իրենց ավտոները տարան:
Բա հիմա ո՞նց չասես՝ այ «անուղեղներ», դուք, որ հայրենիք սիրեիք, մարդու արժեքն իմանայիք, ժամեր առաջ ճանապարհը կմշակեիք էս անտեր մերկասառույցից ու էսքան վթար տեղի չէր ունենա:
Պետությունը իր սուղ միջոցներից ձեզ գումար է հատկացնում, բայց պարզվում է, որ այն նպատակին չի ծառայում: Եթե Եվրոպայում նման բան անեին, ճանապարհն սպասարկող պատասխանատուներին կմերկացնեին ու նույնիսկ Լինչի դատաստանի կենթարկեին: Բա հիմա ոնց չասես՝ մարդ եղեք, թեպետ էս տեսարանը տեսնելուց համոզվում ենք, որ դուք մատնված եք անգործության:
Մեզ՝ վարորդներիս, մենակ «գաի» տղերքն ու փրկարարները հասան օգնության, էն էլ էն «գաի» երիտասարդ հետաքննիչին վրաերթի ենթարկեցին: Բա դրա համար դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք: Ուզում ենք՝ էս կադրերը կառավարությունը տեսնի ու ձեզ մի լավ դաս տա, ընդհուպ՝ ձեզ զրկեն այս աշխատանքները կատարելուց և այդ ժամանակ կգան ավելի սրտացավ, ավելի հոգատար մարդիկ ու պատշաճ կկատարեն իրենց աշխատանքը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարներից մոտ 1 ժամ անց, նոր ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինականները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+