211652_close_icon
views-count26623 դիտում article-date 09:23 28-09-2014

Խոշոր ավտովթար` Երևանում. Mercedes-ը բախվել է 07-ին. կան վիրավորներ. Մալաթիայի թաղապետարանի չինովնիկները «ջայլամի քաղաքականություն» են վարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի և Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 49 ՕԼ 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել են Mercedes-ի գազի արտահոսքը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 7-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երբ Mercedes-ի վարորդին դուրս էին բերում ավտոմեքենայից, նրա վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ով նույնիսկ չէր հասկանում, որ վթար է տեղի ունեցել: Քաղաքացիները նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են նաև Գագիկ Հովհաննիսյանի անվամբ վարորդական իրավունքի և զենքի օրինական թույլտվության վկայական և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Գ. Հովհաննիսյանը զինվորական է, կոչումով՝ փոխգնդապետ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ա. Առաքելյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրը մաքրելու համար Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայություն: Այնտեղից պատասխանել են. «Հիմա բան չենք կարա անենք, առավոտ լույսը բացվի, մի բան կմտածենք»: Ականատեսների պատմելով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով բախվել է 07-ին: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.900.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 67.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր