64255 դիտում
21:30 15-03-2022
Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքերն էլ օգուտ չտվեցին. Ճանշինի փնթի աշխատանքի հետևանքով արտակարգ իրավիճակը պահպանվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրեր առաջ, երբ Սյունիքի մարզում ղեկավար կազմին ներկայացնում էր Սյունիքի նորանշանակ մարզպետին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաև ճանշինների թերի աշխատանքին, կարծիք հայտնելով, որ այդ թերի ու վատ աշխատող ճանշինները խնդիրներ են ունենալու:
Գ. Սանոսյանի խոսքերը լսելուց հետո քաղաքացիները թեթևացած շունչ քաշեցին, հավատալով, որ ճանշինները կսկսեն արդյունավետ աշխատել, մինչդեռ 2 օր է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունքիի մարզի Գորայք, Զանգեր, Սիսիան կոչվող հատվածներում հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում իրենց տրանսպորտային միջոցներով երթևեկել:
Պատճառը՝ տեղացած առատ ձյունն է և նշված հատվածներում ճանապարհները սպասարկող ճանշինականների փնթի աշխատանքը:
Արդեն մի քանի օր է, մեծ թվով վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ահազանգում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ու արդարացիորեն բարձրաձայնում, որ գիշերում են բաց երկնքի տակ, իսկ Հայաստան բերվող և Հայաստանից արտերկիր տանող բեռնատարներում ապրանքը փչանում է:
«Չգիտենք, ում դիմենք, որ գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն քաղաքացիներիս նկատմամբ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ճանապարհներին տիրի այսպիսի քաոս: Կիլոմետրանոց հատվածում ոչ մի ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարներն են մեկումեջ կանգնում, գոնե մեր հալուքեֆից հետաքրքրվում են, իսկ պատկան մարմիններից ոչ մի արձագանք»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
6388 դիտում
18:28 02-08-2021
Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար