28813 դիտում
13:36 30-11-2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի հայտարարությունը սուտ է. նրանց փնթի աշխատանքի հետևանքով ինքնավստահ վարորդները Կորեայի ձորում հնարավոր է՝ հայտնվեն սողանքի տակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկվանից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կոտայքի մարզպետարանը հայտարարում են, որ ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածժը ժամանակավորապես երկկողմանի փակ է: Այն է՝ վարորդները չեն կարող այդ հատվածով անցնել, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է, սողանքի պատճառով քարաթափումները շարունակվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվում է, որ նշված կառույցների տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Ոչ մի անվտանգության պահանջներ չեն պահպանվել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ծածկադմփոց են արել, Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհին մի քանի քար են դրել, իսկ Կորեայի ձորից դեպի Քանաքեռավան՝ հիմնովին վերանորոգված կամրջի սկզբնամասում 2 բետոնե սյուն են դրել, այն էլ փնթի ձևով, ինչը հնարավորություն է տալիս «վայ վարորդներին» ազատ անցնել այդ հատվածով:
Հարց է առաջանում՝ եթե այդ անպատասխանատու վարորդները երթևեկեն ու հայտնվեն սողանքի տակ, քարերը վնասեն նրանց տրանսպորտային միջոցները կմեղադրեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Կոտայքի մարզպետարանին, իսկ վերջիններս էլ կարդարանան, թե ինչ անենք, մենք հայտարարություն տարածել ենք, որ մեքենաները այդ տեղով չերթևեկեն, մինչդեռ ճիշտ լուծումը կահավորելն է համապատասխան ցուցանակներով նաև:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտաքի մարզում: Կեսգիշերն անց Կորեայի ձորում հսկայական ժայռաբեկորների փլուզման հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել և դարձել էր վտանգավոր:
Օպերատիվորեն արձագանքել էին միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները:
Օպերատիվորեն արձագանքել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Քանաքեռավանի գյուղապետարանի աշխատակիցները:
Սողանքի լուրջ վտանգ կար և հսկայական քարերը թափվում ու լցվում էին ճանապարհով մեկ: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի կողմից Քանաքեռավանից դեպքի Կորեայի ձոր իջնող հատվածն էր փակվել, իսկ պարեկային ծառայության Երևանի գնի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արման Սողոմոնյանն ու Տիգրան Գալեչյանը փակել էին Երևանից դեպքի Քանաքեռավան տանող հատվածը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»