31830 դիտում
21:54 16-03-2022
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. Renault մակնիշի բեռնատարը ընկել է ճամփեզրի ջրատարն ու բախվել թմբին. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած Renault մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրի ջրատարում, բախվելով թմբին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+