5064 դիտում
14:51 17-03-2022
Ո՛չ Փաշինյանը, ո՛չ մյուս իշխանավորները իրավունք չունեն անվերջ զիջումներով ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները․ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում․ Համբարձումյան
Արդեն 21 օր է, ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։ Այս մասին իր հոդվածում նշել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Հոդվածը՝ ստորև․
Արդեն 21 օր է, ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։
Հայաստանում գրեթե բոլորն են սրտատրոփ սպասում մարտական գործողությունների ավարտին։ Ոմանք, սրտանց աջակցելով Ռուսաստանին, ակնկալում են, որ կարձանագրվի վստահ հաղթանակ, որից հետո այն իր ուշադրությունը կսևեռի Հայաստանի վրա ու կօգնի օր առաջ ձերբազատվել արևմտաթուրքամետ այս իշխանությունից և Հայաստանն, ուղղելով մեջքը, կվերականգնի երբեմնի հեղինակությունն ու անվտանգային համակարգը, իսկ ոմանք էլ արտաքուստ ցույց են տալիս, թե իբր ռուսամետ են կամ առնվազն չեզոքություն են պահպանում, սակայն իրականում տենչում են Ռուսաստանի պարտությունը՝ վստահ լինելով, որ դրանով հավերժանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարողանալու են հաշվեհարդար տեսնել երկրի ներսում առկա պրոռուսական ուժերի հետ, կարճ ժամանակ անց, գործելով արդեն բացահայտ, երես են թեքելու Ռուսաստանից և «խաղաղության դարաշրջան» սկսելու օրակարգով միանալու են Արևմուտքի շահերը տարածաշրջանում համակարգող Թուրքիային։
Իրական ռազմավարական դաշինքի գոյության դեպքում Հայաստանն առնվազն պարտավոր էր Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն առաքել, թեկուզ ներքին կարգով պայմաններ ստեղծել, նպաստել, որ Բելգրադի օրինակով, հաջակցություն Ռուսաստանի, Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացվեր (հատկապես, որ գործող իշխանությունները հանրահավաքներ կազմակերպելու հարցում ունեն անառարկելի փորձառություն), պետական մակարդակով ստեղծվեր մասնագիտական խումբ, որը գործուն աջակցություն կցուցաբերեր բնակություն հաստատելու, բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց։ Հայաստանը, նույնիսկ մի փոքր կողմնապահություն դրսևորելով և ռիսկի գնալով, ուղղակի պարտավոր էր թեկուզ բարոյապես, հանրային եղանակով իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին, քանի որ Հայաստանի համար օրհասական օրերին մեր հիմնական, եթե ոչ միակ իրական դաշնակիցը եղել ու մնում է Ռուսաստանը։
Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նույնիսկ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերն այս հարցում չեզոքություն պահպանեցին, այնինչ իշխանության և ընդդիմության գործուն հրապարակային քայլերը կնպաստեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, հետևաբար շատ ավելի դյուրին և արդյունավետ կլիներ մեր դիմակայումն ադրբեջանաթուրքական ուժերին, եթե իհարկե իշխանություններն իրականում նպատակ ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը այդ տանդեմի ոտնձգություններից։
Հայտնի ճշմարտություն է՝ ռազմավարական դաշինքը միակողմանի և իմիտացիոն չի լինում, հակառակ պարագայում, Հայաստանի օրինակով, դաշնակիցներից մեկը, նույնիսկ երկուսը, դատապարտված են ձախողման, իսկ դաշինքը՝ փլուզման:
Եվս մի կարևոր դիտարկում. ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ մյուս իշխանավորները լիազորված չեն և իրավունք չունեն, անվերջ զիջումների գնալով, ընդունել Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրած նախապայմանները: Նման համազգային հարցերի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծավալվեն ազնիվ ու բաց քննարկումներ և միայն կոնսենսուս ապահովելով կայացվեն ընդունելի որոշումներ՝ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում և մեր հայրենիքի համար վճռորոշ, ճակատագրական հարցերը պետք է բացառապես որոշի ազգը, ժողովուրդը: Հակառակ պարագայում, առանց համայն հայության կարծիքը հաշվի առնելու, ընդհուպ՝ ռեֆերենդում անցկացնելու, ադրբեջանաթուրքական տանդեմի հետ կնքած ցանկացած պայմանագիր վերջնարդյունքում դիտարկվելու է ոչ լեգիտիմ և վաղ թե ուշ վիժեցվելու է, իսկ պայմանագիրը ստորագրած անձանց գործողությունները որակվելու են համահայկական շահերի, մեր հայրենիքի դեմ ուղղված պետական դավաճանություն:

Նմանատիպ նյութեր
2258 դիտում
10:44 16-12-2016
Մենք և իշխանավորները ապրում ենք զուգահեռ, չհատվող իրականությունների մեջ. «Առավոտ»
2356 դիտում
10:36 15-04-2016
Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան. Հայկ Դեմոյան. «Իրավունք»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան