1461 դիտում
20:06 17-03-2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց նշանավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը
Մարտի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց նշանավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի զավակները, թոռները, գործընկերներն ու աշակերտները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Լրացավ մեր ժամանակների ականավոր գիտնական, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100 ամյակը»:
Սերգեյ Համբարձումյանը ծնվել է Ալեքսանդրոպոլում, իրավաբանի ընտանիքում։ 1942 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետը և նշանակվել դասախոսական աշխատանքի նույն ինստիտուտում։ 1952 թ-ին Մոսկվայում՝ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում, նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 1953 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1956 թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1965 թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Սերգեյ Համբարձումյանի ակտիվ մասնակցությամբ 1955 թ-ին հիմնադրվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր նա 1959-71 թթ-ին։
Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավեցին համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ նախադրյալ հանդիսանալով այդ տարիներին նոր ձևավորվող մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար։
Սերգեյ Համբարձումյանի գործունեությունն ուղեկցվել է գիտական և մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների աճեցմամբ։ Լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր և Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ՝ նա էապես նպաստել է նաև հայագիտության զարգացմանը։
Սերգեյ Համբարձումյանն Աստղագիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Միջազգային ճարտարագիտության ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի (ԱՄՆ) իսկական անդամ, Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսատանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահության անդամ, Սլովակիայի Գիտությունների ակադեմիայի մեխանիկների միության պատվավոր անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի Հանրապետության մեխանիկների միության հիմնադիրը և պատվավոր նախագահը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի «Զեկույցներ» ամսագրի խմբագիրը, գիտական և մասնագիտական մի շարք խորհուրդների անդամ։ Նա եղել է Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ։
Գիտության ականավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ», «Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Սահակ», Լենինի «Աշխատանքային կարմիր դրոշի», Յան Կոմենսկու «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան», ՌԴ և ՀՀ ժողովուրդների «Բարեկամություն» շքանշաններով և մեդալներով։ Գիտության և կրթության ասպարեզներում ունեցած ակնառու ծառայությունների համար նա պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի մեդալով և միջազգային ճարտարագիտական ակադեմիայի «Մեծ արծաթե մեդալով և մրցանակով», Մոնպելյեի համալսարանի «Ոսկե մեդալով»։ Նա Մոնպելյեի (1986 թ.), Գյումրու (1997 թ.) և Երևանի (2012 թ.) պատվավոր քաղաքացի էր։
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը հանդես եկավ «Սերգեյ Համբարձումյան՝ գիտնականը, քաղաքացին» զեկույցով: «Անգնահատելի է Սերգեյ Համբարձումյանի թողած գիտական մեծ ժառանգությունը, որն այսօր էլ շարունակում են հաջողությամբ զարգացնել նրա աշակերտներն ու համախոհները, որոնք երկար տարիներ կպահպանեն ականավոր գիտնականի, հիանալի մանկավարժի, փայլուն հռետորի ու վեհանձն մարդու պայծառ հիշատակը», - նշեց Լենսեր Աղալովյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ասաց. «Այս պատմական դահլիճում այսօր նշում ենք խորհրդանիշ դարձած մի մարդու՝ Սերգեյ Համբարձումյանի հոբելյանը: Ես՝ ինքս, անձնական շփումներ չեմ ունեցել Սերգեյ Համբարձումյանի հետ, բայց շատ ուշադիր եմ եղել իր ամեն խոսքին, ամեն շարժմանը՝ ուսանող տարիներից սկսած: Սերգեյ Համբարձումյանի հիշատակը միշտ պետք է վառ մնա»:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը շեշտեց՝ մենք պետք է հասկանանք, որ առնչվել ենք մեծագույն հայ գիտնականի և քաղաքացու հետ. «Սերգեյ Համբարձումյանը մեծ անձնական պատասխանատվություն ուներ երկրի, ժողովրդի, ազգային արժեքների նկատմամբ, և, իհարկե, Գիտությունների ազգային ակադեմիայի:
Ակադեմիայի նկատմամբ նրա վերաբերմունքը և՛ որդիական էր, և՛ ծնողական: Նա անչափ մեծ կարևորություն էր տալիս գիտությանը, ինչպես նաև ակադեմիայի գոյությանը: Անձնապես մեծ պատասխանատվություն էր զգում ակադեմիայի զարգացման համար, բազմաթիվ հրապարակումներում արտահայտվել է ակադեմիայի մասին՝ որպես գիտության օրրանի: Նա շատ ծանր էր տանում գիտության նկատմամբ քամահրական վերաբերմունքը և ոչ բավարար ուշադրությունը, ֆանտաստիկ կարևորում էր ազգային արժեքը և ազգային ինքնությունը: Ես նաև պետք է նշեմ այն մեծ վերելքի մասին, որը մեր համալսարանի ուսանողությունն ապրեց Սերգեյ Համբարձումյանի հետ շփման ժամանակ: Ի դեմս Համբարձումյանի՝ մեր երիտասարդությունը տեսնում էր, թե ինչպես պետք է ծառայել գիտությանը, նվիրված լինել գիտությանը և ինչպես պետք է ողնաշարը ուղիղ պահել: Այդ ողնաշարի ուղիղ լինելը Սերգեյ Համբարձումյանի և՛ քաղաքացիական, և՛ գիտական բարձրագույն արժեքների դրսևորումն ու մարմնավորումն էր»:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Անգնահատելի են այն հիմքերը, որոնք Սերգեյ Համբարձումյանը դրել է Երևանի պետական համալսարանում, երբ համալսարանի ռեկտորն էր: Մենք փորձելու ենք անելու առավելագույնը, որպեսզի Երևանի պետական համալսարանը մշտապես լինի այն բարձունքին, որին եղել է Սերգեյ Համբարձումյանի օրոք»:
Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում: Ժամը 14:00-ին ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում` ժամը 14:15-ին, կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ժամը 14:30-ին՝ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, ժամը 14:45-ին՝ Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
15:19 01-12-2021
Հանդիպում ռուս նշանավոր քիմիկոս Վալենտին Անանիկովի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»