1362 դիտում
15:19 01-12-2021
Հանդիպում ռուս նշանավոր քիմիկոս Վալենտին Անանիկովի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում
Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովի հետ։ Ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա «Կատալիզի բազմակողմանի տեսությունը Ա.Ա. Բալանդինից մինչև մեր օրեր» գիտական զեկուցմամբ։
Վալենտին Անանիկովը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանի և ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունու կողմից ղեկավարած «Իոնական հեղուկների մշակում և դրանց կիրառությունը քիմիայում», «Կենսաբանորեն ակտիվ միացությունների ինքնության և մաքրության վերլուծության նոր միջուկային-մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիկ եղանակների մշակում» թեմաների օտարերկրյա խորհրդատուն է: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:
Հայաստան այցի ընթացքում ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա գիտական զեկուցումներով և դասախոսություններով։
Ս.թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00 ին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի
գիտատեխնոլոգիական կենտրոնում (Ազատության 26) տեղի կունենա «Իոնային հեղուկների կառուցվածքային կազմակերպման, հատկությունների և կենսաբանական ակտիվության ուսումնասիրություն» թեմայով դասախոսություն:
Վալենտին Անանիկովի հիմնական գիտական հետաքրքրությունն է բացահայտել, թե ինչպես են ընթանում քիմիական ռեակցիաները մոլեկուլային և նանոչափ մակարդակում՝ նպատակ դնելով ղեկավարել դրանք հատուկ ստեղծվող կատալիզատորների օգնությամբ։
Ընդ որում, այդ պրոցեսները պետք է իրականացվեն «կանաչ քիմիա» հայեցակարգի շրջանակում, այսինքն, անթափոն և անվտանգ քիմիայի։
Ակադեմիկոս Անանիկովն իրականացնում է քիմիական գործընթացների տեսական ուսումնասիրություն և մոդելավորում, արհեստական բանականության կիրառություն քիմիական հետազոտություններում: Նա ստեղծել է մի շարք նանոչափ արդյունավետ կատալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է կորզել կենսաբանական զանգվածից զանազան օգտակար քիմիական միացություններ։

Նմանատիպ նյութեր
1458 դիտում
20:06 17-03-2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց նշանավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը
1198 դիտում
23:31 27-02-2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
742 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան