1972 դիտում
19:25 18-03-2022
Նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ
Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հատ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը: Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ:
Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին:
Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ:
Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:

Նմանատիպ նյութեր
1435 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար