211652_close_icon
views-count1429 դիտում article-date 19:25 15-01-2024

Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը

Շիրակի մարզի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև։

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորություն են ստանձնել ստեղծել կանաչ տեխնոլոգիաների հաբ, արևային վահանակների տեղադրմամբ ձևավորել կանաչ ու էկոլոգիապես մաքուր էկոհամակարգ, ինչպես նաև խելացի կառավարման համակարգի կիրառմամբ ընդլայնել տեխնոլոգիական և էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թիվը:

Հաբը կունենա կրթական և արտադրական բաղադրիչներ, հագեցած կլինի համապատասխան ինժեներական սարքավորումներով: Այն նոր հնարավորություններ կստեղծի որակյալ մասնագետների ներգրավման և վերջիններիս զբաղվածության ապահովման համար:

Հուշագրի շրջանակում կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել նախատեսվող աշխատանքներում ընդգրկել համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։

Նմանատիպ նյութեր