3105 դիտում
23:56 19-03-2022
Ցավոք, այսօր վատնում ենք մեծն Արամի մեզ թողած ժառանգությունը՝ Հայաստանը. Ավետիք Իշխանյան
Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Արամ Մանուկյանն այն անձն էր, ում կամքի շնորհիվ շուրջ 1000 տարի անց ստեղծվեց անկախ Հայաստանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«1918թ․ տարածաշրջանում իրավիճակն անհուսալի էր թվում։ Հայոց քաղաքական գործիչները գտնվում էին Թիֆլիսում։ Արևելյան Հայաստանի տարածքում խուճապ էր։ Բնակչության մի մասը գաղթում էր դեպի Վրաստան, Կովկաս։ Մի մասն էլ, ինչպես այսօր շատերը ցանկանում էին «խաղաղություն» , այն է՝ հանձնվել առաջ շարժվող թուրքական կանոնավոր բանակին և դառնալ թուրքի նոքար։ Ռազմական գործիչները համոզված էին, որ Արարատյան դաշտավայրում անհնար է կազմակերպել պաշտպանություն։ Նրանք առաջարկում էին նահանջել և փորձել պաշտպանություն կազմակերպել Սևանի մատույցներում։
Այս ամենի դեմ ելավ մեկ մարդ։ Եվ այդ մարդը Արամ Մանուկյանն էր։ Նրա վճռականության, կազմակերչական ձիրքի շնորհիվ ստեղծվեց աշխարհազոր, ջոկատներ։ Նա նաև դաժան վարվեց կեղծ «խաղաղասերների» հետ։ Եվ կատարվեց հայոց հրաշքը՝ հաղթանակներ Սարդարապատում և Ապարանում։
Այդ ճակատամարտերում անձնազոհ կռվում էին բոլորը։ Հուշագրություններ կան, հատկապես արցախի ջոկատի հերոսությունների մասին։Իհարկե, պաշտպանության կազմակերպիչը Արամ Մանուկյանն էր, բայց չմոռանանք Դրաստամատ Կանայանին, Մովսես Սիլիկյանին, Դանիել Բեկ-Փիրումյանին, Հովհաննես Բաղրամյանին և այլ հերոսների։Այդ հաղթանակների շնորհիվ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, որի ժառանգորդը դարձավ Հայկական Խորհրդային Հանրապետությունը։ Չլիներ Արամ Մանուկյանը, չէր լինի Սարդարապատը, չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, չէին լինի ոչ ՀԽՍՀ-ն, ոչ էլ այսօրվա Հայաստանը։
Պատկերացնու՞մ եք, որ այն ժամանակ «հաղթեր» այսօրվա վարչապետ կոչեցյալի և նրա արբանյակների խեղճուկրակ «խաղաղության» գաղափարը։ Այդ պարագայում Հայաստան ուղղակի չէր լինի։
Իրականում Արամ Մանուկյանը հակադրվեց հայ ժողովրդի մեծամասնությանը, նրա հարմարվողականությանն ու հպատակությանը։ Ցավոք, այսօր վատնում ենք մեծն Արամի մեզ թողած ժառանգություն՝ Հայաստանը»։

Նմանատիպ նյութեր
2445 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
3059 դիտում
00:02 05-03-2021
«Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․». Ավետիք Իշխանյան
1689 դիտում
21:56 05-12-2022
Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով՝ ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա․ Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր