211652_close_icon
views-count3062 դիտում article-date 00:02 05-03-2021

«Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․». Ավետիք Իշխանյան

Հետևում ես լրահոսին և թվում է, որ ինչ որ մղձավանջային հեքիաթում ես ապրում։ Սյունիքում տագնապալի վիճակ է, ադրբեջանցիները քայլ առ քայլ գրավում են Հայաստանը, դիրքերն ամրապնդում, ռազմա-ինժեներական աշխատանքներ իրականացնում, խրամատներ փորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ այո՝ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․

Եվ այս ամենի ֆոնին, ԱԺ-ն նիստ է գումարում, ինչ-որ տխմար հարցեր քննարկում, պատգամավոր կոչեցյալները հարցեր են տալիս, ելույթներ ունենում, «զայրանում», նաև ժպտում և կատակում։ Կարծես ոչինչ չի եղել, կարծես պատերազմը տանուլ չեն տվել, կարծես Արցախը չեն հանձնել, կարծես հազարավոր զոհեր չեն տվել, կարծես գերիներ չունենք,իսկ Սյունի՞քը։

Սրանք,(այո՝ սրանք, ոչ թե նրանք) և սրանց ողորմելի կուռքը , բացի իրենց բարեկեցությունից, որևէ այլ արժեք, զգացմունք՝ հայրենիք,խիղճ, գթասրտություն, սեր չունեն։ Ամեն դեպքում, կեցցե բռնապետիկը, որ կարողացել է մանրազնին քննել և ընտրել նման անիմաստ երկոտանի արարածներին՝ որպես պատգամավոր-նախարար- խամաճիկներ, որոնք հանուն կուռքի և սեփական բարեկեցության պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ ընկերներ, ծնողներ, հայրենիք։

Ե՞րբ հասանք բարքերի այս աստիճան անկման, թե՞ ուղղակի այն 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունն ուղղակի բացահայտեց»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒ՞Մ, ԹԵ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Հետևում ես լրահոսին և թվում է, որ ինչ որ մղձավանջային հեքիաթում ես ապրում։ Սյունիքում...

Опубликовано Avetik Ishkhanyan Четверг, 4 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր