27181 դիտում
23:30 20-03-2022
«Եթե մի քանի օր էլ պատերազմը շարունակվեր, մենք Արցախը կճանաչեինք». Արմեն Աշոտյան. Aravot.am
Այսօր տելեգրամյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց այն մասին, թե ինչո՞ւ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն չճանաչեց Արցախի անկախությունը, հայտնում է Aravot.am-ը:
Արմեն Աշոտյանը բացատրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցություններ էին ընթանում, եւ եթե այդ ժամանակ Հայաստանը ճանաչում էր Արցախի անկախությունը, ապա սկսվում էր պատերազմ, Հայաստանն աշխարհի, ՄԽ աչքերում լինում էր սխալ եւ բանակցություններին վերջ էր դրվում:
Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ական իշխանությունը դա չարեց 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ այդ ժամանակ, պատերազմի երրորդ օրը, Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին եւ ասաց, որ եթե մի քանի օր էլ տեւեց պատերազմը՝ մենք ճանաչում ենք Արցախը:
1,5 օր անց պատերազմը ավարտվեց: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, պատերազմն ավարտվեց մեր բանակի, զինվորների կամքի եւ տոկունության շնորհիվ, բայց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի այս դիվանագիտական քայլը մեծ ազդեցություն ունեցավ:
Արմեն Աշոտյանը ժամանակավրեպ է համարում այժմ խոսել Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պետության պայմանագրին միանալու մասին: Նա ասաց, որ Միութենական պետության որեւէ փաստաթուղթ, թե ի՞նչ է դա՝ չկա, ե՞րբ է նախատեսվում միանալ այդ միավորմանը, չկա. «Համենայնդեպս, մեզ հասանելի բան չկա, եթե Նիկոլենց հետ խոսել են, նրանք թաքուն են պահում»: Ըստ Արմեն Աշոտյանի, առհասարակ, եթե ինքնիշխանությունից ինչ-որ մի բան զիջում ենք, ապա դրա դիմաց մենք պետք է ստանանք առավելագույն օգուտներ. այդպես է ցանկացած վերպետական կառույցի պարագայում, այդպես է ԵՄ-ն, ՀԱՊԿ-ը եւ այլն: Բայց քանի որ այս ամենը զուտ տեսական խոսակցություն է, գործնական հարթությունում ոչինչ չունենք, ապա ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է, որ քննարկումները գնում են պրոպագանդիստական հարթությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
3055 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան