108794 դիտում
15:48 23-03-2022
Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Տաշիր. ճանապարհի մերկասառույցի պատճառով 300-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին. անօգնական վարորդներին միայն ճանապարհային ոստիկաններն են օգնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի վարչական տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Վանաձորից մինչև Ստեփանավանի թունել ճանապարհը սպասարկող ճանշինականները մաքրել են, ու երթեկությունը անցանելի է, ապա Ստեփանավանի թունելից Տաշիր տանող ճանապարհի մոտ 20 կմ-անոց ճանապարհահատված ամբողջովին պատված է մերկասառույցով, ու 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն։
Մի բեռնատար, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ է արել», ու հիմա քաղաքացիները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5 վաշտի 1-ին դասակի ծառայողներով՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ փորձում են բեռնատարը դարձի բերել։
Այս մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածը ընդհանրապես մշակված չէ, իսկ աշխատանքները պետք է կատարեր «ՍՏԱԳ» ՍՊԸ-ն, որի տնօրենը Սմբատ Ջիլավյանն է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները իրենց զայրույթն էին արտահայտում ու ասում էին. «Արդեն 4-5 օր է, բարձիթողի վիճակում է այս ճանապարհը. ում ահազանգել ենք, ոչ մի օգուտ։ Մի հատ էլ մեզ են մեղադրում, թե ձեզ ո՞վ է ասել, որ էդ ճանապարհով երթևեկեք։ Նման հիմար պատասխան չէինք սպասում։ Եթե ճանապարհը սպասարկող ընկերությունը ժամանակին կատարեր աշխատանքներ՝ ձնահեռացման ու ճանապարհը մերկասառույցից մաքրելու, ասել է, թե՝ աղ ու ավազ լցնեին, վստահ ենք՝ ճանապարհը կդառնար անցանելի։ Իսկ հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Բա ո՞ւր են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհային դեպարտամենտի, Լոռու մարզպետարանի չինովնիկները։ Թողնես՝ միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, գնան, մի 2-3 բարվոք ճանապարհներին նկարվեն, գցեն ֆեյսբուք, անունն էլ գրեն, թե գործ են արել։ Այ հիմա էստեղ պետք է լինեին էդ պաշտոնյաներն ու իրենց աչքով տեսնեին, թե ինչ բարձիթողի վիճակ է։
Այս 4 օրերի ընթացքում մեզ միայն արտակարգ իրավիճակների նախարարության Ստեփանավանի ու Կիրովականի հրշեջ-փրկարարներն ու ոստիկաններն են օգնության ձեռք մեկնել։ Մեզ հետ հավասար ԳԱԻ տղերքը բահերով ճանապարհի սառույցն էին կոտրում։ Միակ սփոփանքը նա է, որ էս ամենի հետևանքով տուժածներ չկան։ Բայց գոնե հիմա կառավարությունը հետևություններ անի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 525+
525+