211652_close_icon
views-count46112 դիտում article-date 12:00 24-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում՝ Արծվի թևերի մոտ, 23-ամյա վարորդը Hyundai Sonata-ով վթարի է ենթարկվել, օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Վահե Մարգարյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի թևերի մոտ ընկել է սահքի մեջ և վթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը չի կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր