36822 դիտում
13:16 24-03-2022
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը Mazda 6-ով Չայնիի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշներին, կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններոմ Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Կարապետ Բ-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարապետ Բ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն; Իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Էմմա Ս-ն օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել։
Դեպքի վայր են ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը չի կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+