211652_close_icon
views-count2020 դիտում article-date 20:28 24-03-2022

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մեկնարկում է աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը:  << Սյուդ դե Ֆրանս >>  մարզապալատի սահադաշտում կմրցեն 25 երկրների 31 երկյակներ: Նրանց պայքարը կսկսվի վաղը  ՝  Երևանի ժամանակով ժամը 14 . 00 –ին: Մրցողները հանդես կգան կարճ ծրագրով:

Հիշեցնենք, որ փետրվարին Պեկինում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում մեր գեղասահորդները 23 << դուետների >> մրցավեճում գրավեցին 18 րդ տեղը:

Նմանատիպ նյութեր