211652_close_icon
views-count5644 դիտում article-date 11:15 25-03-2022

Վերջ տվե՛ք զուտ քաղաքական հաշվարկներով հանրային ծառայողներին ազատման դիմումներ գրելու պարտադրանքին, չհամոզվեցի՞ք, որ փայտը երկու ծայր ունի. Գևորգ Դանիելյան

Ճանաչված ու սիրված իրավաբան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Կրթական համակարգի բարելավման անգամ ամենաիդեալական ծրագրերը որևէ արդյունք չեն տա, քանի դեռ կադրային քաղաքականությունը կառուցվում ու «բարգավաճում է» առավելապես ցածր կրթական ցենզ ունեցող յուրայիններին ու ազգականներին պետական ապարատ խցկելու սկզբունքով: Էլի նախապատվությունը տվեք այդ հատվածին, բայց գոնե ընտրեք եղածի մեջ արժանիներին:

Օրինակ՝ ձեզ բավարարո՞ւմ է խորհրդարանի կազմը, երբ ընդդիմադիրների ինտելեկտուալ որակները, չնչին բացառությամբ, հնարավոր չէ համեմատել իշխանական թևի ակնհայտ անբավարար ցենզի հետ: Այդ հրապարակային կառույցում փորձեիք գոնե իմիտացիա ապահովել:

Հ.Գ. Վերջ տվե՛ք զուտ քաղաքական հաշվարկներով հանրային ծառայողներին ազատման դիմումներ գրելու պարտադրանքին, չհամոզվեցի՞ք, որ փայտը երկու ծայր ունի …»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր