211652_close_icon
views-count970 դիտում article-date 12:46 23-10-2023

Պատգամավորի օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան. Գևորգ Դանիելյան

Երբ «նախկինում» ԱԺ մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել երկրորդ օգնականի հաստիք ավելացնելու հարցը, միանշանակ դեմ էի, ըստ այդմ էլ՝ Կառավարության համար պատրաստեցի փաստարկված առարկություն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատգամավորները պնդում էին, որ մի օգնականը չի կարող պատշաճ կատարել տրված հանձնարարությունները, իսկ իմ հակափաստարկն այն էր, որ իրենց հանձնարարությունների կատարման պատասխանատուն ոչ թե մեկ-երկու օգնականներն են, այլ ավելի քան՝  800 հանրային ծառայող ունեցող  ԱԺ ողջ աշխատակազմը, և եթե բացակայում է աշխատանքային բնականոն մթնոլորտը, ապա ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ: Ընտրվեց հասարակական հիմունքներով օգնականի  իբր փոխզիջումային տարբերակը, թեպետ՝ դա իմ մտահոգությունների հետ անմիջական կապ չուներ:

Ցավում եմ, բայց օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան, այդպես էլ չընկալվեց այն պարզ իրողությունը, որ հանրային ծառայության յուրաքանչյուր հաստիք կոչված է բացառապես հանրային նշանակության մասնագիտական առանցքային խնդիրներ լուծելու համար՝ անկախ վճարման համակարգից»։

Նշենք, որ օրերս ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը հայտարարել էր, որ իր ամուսնուն նշանակել է հասարակական հիմունքներով օգնական, որ իրեն ոչ թե շենքի դրսում սպասի, այլ շենքի ներսում՝ իր աշխատասենյակում:

Նմանատիպ նյութեր