211652_close_icon
views-count2616 դիտում article-date 13:53 25-03-2022

Հյուս. Մակեդոնիան շոկի մեջ գցեց Իտալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2022-ի Եվրոպայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում անհավանական  սենսացիա գրանցվեց. Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը տանը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։

Իտալացիներն ամբողջ խաղի ընթացքում ահռելի առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, բայց այդպես էլ չկարողացան գրավել բավական գրագետ պաշտպանվող մակեդոնացիների դարպասը: 

Իսկ հանգուցալուծումը պարզապես շոկային էր իտալացիների համար. հանդիպման վերջին վայրկյաններին Ալեքսանդր Տրայկովսկին հեռահար հարվածով անակնկալի բերեց Ջանլուիջի Դոնարումային և գրավելով դարպասը՝ հաղթանակ բերեց իր թիմին:

Իտալացիների համար այս պարտությունն առաջինն էր ԱԱ-2022-ի որակավորման փուլում։ Ռոբերտո Մանչինիի թիմը մնաց առանց Աշխարհի առաջնության։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը:

Ինչ վերաբերվում է մակեդոնացիներին, ապա նրանք ուղեգրի համար պայքարում կհանդիպեն Պորտուգալիայի հետ, որը ոչ պակաս դրամատիկ խաղում կարողացավ հաղթել Թուրքիայի ընտրանուն՝ 3:1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր