211652_close_icon

Այն, ինչ հայտնաբերվեց տղայի աչքի մեջ` շոկի մեջ գցեց բուժանձնակազմին. տեսանյութ

views-count13830 դիտում article-date 21:30 10-06-2015
Պերուի մայրաքաղաք Լիմայում 17-ամյա բնակիչը գանգատվում էր աչքի ցավերից։ Նա ասում էր, որ իր աչքը քոր է գալիս ու ցավում է, և այդ ցավը գնալով սաստկանում է։ Ի վերջո, տղան դիմել էր տեղի պոլիկլինիկա, որտեղ բժիշկներն ախտորոշել էին սովորական աչքի բորբոքում և դեղորայք նշանակել: Ցավոք, դեղերի ընդունումը ոչ մի արդյունք չէր տվել և տղան կրկին դիմել էր նույն բժշկներին: Այս անգամ բժիշկները որոշել էին ավելի մանրակրկիտ հետազոտություն իրականացնել։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին արդյունքում, շոկ առաջացրեց նույնիսկ շատ ամուր նյարդեր ունեցող բուժաշխատողների մոտ. պարզվեց, որ տղայի աչքի խոռոչում արդեն ավելի քան մեկ ամիս է ՝ ճիճու է բնակություն հաստատել։ Բժիշկները որոշեցին դուրս հանել ճիճվին՝ նախօրոք նրան գրավելով ռեհանի հոտով։ Բժիշկների խոսքերով՝ դա Dermatobia hominis տեսակի բոռի թրթուր էր, որը կծել էր երիտասարդին ու ձվադրել էր նրա մարմնի մեջ, ինչը շատ հազվադեպ է լինում: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր