211652_close_icon
views-count36395 դիտում article-date 18:36 25-03-2022

Մինչ սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր տանը գազօջախը գրկած ստատուսներ էին գրում, ճանապարհային ոստիկանները, Լոռու մարզպետարանն ու ճանշինականները 24-ժամյա ռեժիմով աշխատում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ, դասակների  ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ,  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ, մարզպետարանի ու Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները  24-ժամյա ռեժիմով հսկայածավալ աշխատանքներ են կատարել՝ մոտ 50 կմ-ոց ճանապարհահատվածից մաքրելով առատ տեղումների հետևանքով ճանապարհի ձյունն ու մերկասառույցը, մինչդեռ որոշ օգտատերեր իրենց տանը  նստած, գազօջախը գրկած ստատուսներ են գրում,  թե՝ հա, հա հասեք, էդ ճանապարհով երթևեկությունը դարձել է անանցանելի, նույնիսկ ավտոմեքենաները չեն կարողանում երթևեկել:

Ինչպես  տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, նշված հատվածում երթևեկությունը անցանելի է եղել ու քանի որ տեղում աշխատում էին մի քանի բրիգադներով ճանշինն ու մարզպետի կարգադրությամբ ժամանած մարզպետարանի   համապատասախան վարչությունների ու բաժինների  աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի կարգարդությամբ  5-րդ վաշտի հրամանատար Գ. Մարտիրոսյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել  էր նշված հատվածում բեռնատարների երթևեկությունը:

Այսօր վաղ առավոտվանից նշված հատվածներում երթևեկությունը ամբողջությամբ դարձել է անցանելի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր