211652_close_icon
views-count8866 դիտում article-date 21:05 26-03-2022

Կրեմլը արձագանքել է Պուտինի հասցեին Բայդենի վիրավորական արտահայտությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հերթական վիրավորական արտահայտությանը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Լեհաստանում ուկրաինացի փախստականներին այցի ժամանակ Բայդենը ծայրաստիճան բացասաբար էր արտահայտվել Ռուսաստանի առաջնորդի մասին՝ վիրավորելով նրան։ Սա ամերիկյան նախագահի առաջին նման արտահայտությունը չէր։

Ինչպես նշել է Պեսկովը, շատ տարօրինակ է, որ նման արտահայտություններ իրեն թույլ է տալիս Բայդենը, որը ժամանակին անձամբ կոչ էր արել ռմբակոծել Հարավսլավիան եւ սպանել խաղաղ բնակչությանը։ Նաեւ Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդի նման խոսքերն ավելի են նեղացնում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր