1241 դիտում
12:58 28-03-2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Կառավարությունից հայտնում են, որ «Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»: Տրվել են նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր
4163 դիտում
21:19 22-03-2016
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում կկայանա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը
1561 դիտում
23:56 21-03-2021
Հրապարակվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին