211652_close_icon
views-count2749 դիտում article-date 19:46 28-03-2022

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը աշխարհի առաջնությունում գրավեց 13-րդ տեղը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվեց  գեղասահքի աշխարհի առաջնությունը:  Մասնակիցների թվում Հայաստանը ուներ իր պատվիրակները: Նրանք՝   Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ երկյակը հանդես եկավ պարային զուգասահքում: Մերոնք գոհացնող ելույթներ ունեցան: Կարճ ծրագրում գրավեցին  14-րդ տեղը և մտան եզրափակիչ: Այդ փուլում, որտեղ մասնակցեցին 20 լավագույն երկյակներ, մեր գեղասահորդները ազատ ծրագրում ավելի վստահ հանդես եկան ու զբաղեցրին 13 –րդ հորիզոնականը:

Երկօրյա մրցումների արդյունքով Թինա Կարապետյան -  Սիմոն Սենեկալ դուետը աշխարհի առաջնությունում ճանաչվեց 14 –րդը:  

Նմանատիպ նյութեր