211652_close_icon
views-count11373 դիտում article-date 20:02 29-03-2022

Որոշել եմ ինքս ներկայացնել Մարմնամարզության ֆեդերացիայի որոշման իրական շարժառիթը. Նատալիա Ռոտենբերգ

«Հարգելի´ հայ ժողովուրդ, լրագրողներ, սպորտի և Մարմնամարզության ֆեդերացիայի նվիրյալներ, այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է»:
 
Այս մասին նշված է գործարար Տիգրան Արզաքացյանի տիկնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի տարածած հաղորդագրության մեջ:
 
«Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը։
 
Վաղը` մարտի 30-ին` ժամը 12-00-ին, «Գոլդեն փելես» հյուրանոցում հանդես եմ գալու ասուլիսով։ Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը։
 
Հարգանքներով՝ Նատալիա Ռոտենբերգ»:

Նմանատիպ նյութեր