211652_close_icon
views-count2512 դիտում article-date 22:54 30-03-2022

Բորիս Ջոնսոնն անհրաժեշտ է համարել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Արևմուտքը պետք է ուժեղացնի պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինայի տարածքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Ես չեմ կարծում, որ G7-ը պետք է վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում կրակի դադարեցման ռեժիմ հաստատվի: Դա միայն նպաստավոր կլինի Պուտինի համար: Իմ կարծիքով, մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ռուս զինվորը չի լքել Ուկրաինան»,- ասել է Ջոնսոնը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հաճախ չէ Պուտինի հետ շփվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վարչապետը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հայտարարություններին չպետք է վստահել: Նա նաև ընդգծել է, որ պետք է «ուժեղացնել պայքարը ռուսական ապատեղեկատվության դեմ»:

Նմանատիպ նյութեր