211652_close_icon
views-count3130 դիտում article-date 15:17 23-12-2017

Բորիս Ջոնսոնն ակնարկել է ռուսների՝ Bentley-ի նկատմամբ սիրո մասին

Անցած տարվա ընթացքում Բրիտանիան Ռուսաստանին մատակարարել է 300 Bentley ավտոմեքենա: Եվ սա երկու երկրների միջև «անտարակույս առաջընթացի» նշան է: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը երեկ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/features-42458513]BBC[/url]-ն: Ջոնսոնի այս մեկնաբանությունը հնչել է որպես կատակ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններում լարվածության մասին ակնարկին ի պատասխան, ընդգծելով նաև հարուստ ռուսների սերը` շքեղ մեքենաների համար: Հաշվի առնելով, նոր Bentley ավտոմեքենաների գինը սկսվում է 12 միլիոն ռուբլուց (205 հազար դոլար), Ջոնսոնի կողմից նշված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը առնվազն 3,6 միլիարդ ռուբլի է (62 միլիոն դոլար):

Նմանատիպ նյութեր