Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը 15:3 հաշվով հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Սա Հարությունյանի երկրորդ ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնություններում: Առաջին անգամ նա Եվրոպայի չեմպիոն է դարձել 2019 թվականին: